Շաշ հյուրը

Մի անգամ մի մարդ հյուր է գնում ընկերոջ տուն։ Ուտում է, խմում, իրիկնադեմին վեր է կենում, որ գնա տուն։ Մեկ էլ նայում է տեսնում՝ երկինքը տրաքեց, ու մի անձրև սկսեց, ոնց որ ջրհեղեղ։

Պահո՜, էս ի՞նչ փորձանք էր, ո՞նց  եմ տուն գնալու,- ասում է էս հյուրը։

Տանտերը տեսնում է, որ էլ ճար չկա, ասում է․

-Լավ, ա՛յ ընկեր, էս անձրևին ո՞նց ես գնալու տուն, գիշերը մեր տանը մնա, էլ ո՞ր օրվա ընկերն ենք։

Վերջը հյուրը համաձայնում է։

Տանտերն ու կինը գործով են ընկնում։ մեկ էլ նայում են տեսնում՝  հյուրը չկա։

Քիչ ժամանակ անց մեկ էլ հյուրը  թրջված, ջուր դարձած, ներս մտավ։

-Ա՜յ մարդ, տունդ շինվի, էս անձրևին ո՞ւր էիր գնացել։

-Գնացի՝ տնեցիներին ասեմ, որ անձրևի պատճառով գիշերը ձեր տանն եմ մնալու։

շաշ — հիմար, միամիտ

գիշերս — այս գիշեր