Monthly Archives: Դեկտեմբերի 2018
Հաշվետվություն՝ սեպտեմբեր-դեկտեմբեր
Այս ուսումնական տարվա մասին։ Այս կիսամյակին իմ մաթեմատիկական ունակություններն ավելի ամրապնդվեցին։ Ես սկսեցի շատ սիրել ընթերցանությունը, որովհետև ինձ դուր է գալիս մեր գրադարանում գիրք կարդալ։
Սեպտեմբերին մենք գնացինք Մեղրաձոր՝ բարձունք հաղաթահարելու։ Ճիշտ է շատ դժվար էր, բայց մենք հաղթահարեցինք։ Այնտեղ կար շատ հին և գեղեցիկ եկեղեցի, բնությունն էլ շատ գեղեցիկ էր, օդն էլ մաքուր։ Խոտերի վրա նստել երգում էինք ընկեր Մարիի և ընկեր Ֆենյայի հետ։ Այնտեղ մենք տեսանք մի ձիուկ։ Ես այնտեղ մորեխներ էի բռնում։
Նաև այցելել ենք թատրոն Հովհաննես Թումանյանի <<Տաս հեքիաթները>> ներկայացումը դիտելու։ Շատ եմ սիրում թատրոն գնալ, որովհետև ես այնտեղ հանգստանւմ եմ և թատրոնից լիքը բաներ եմ սովորում։ Ես հաճույքով եմ հաճախում դպրոց։
Իմ ամանորյա հեքիաթը
Լինում, է չի լինում, մի անտառ է լինում: Այդ անտառում բնակիչները սիրում են ձմեռ, որովհետև Ձմեռ պապիկը նրանց նվերներ է բերում։ Ահա ձմեռն եկավ։ Մի երեխա ամեն օր հենց արթնանում է և մայրիկին ասում․
-Մայրի՛կ, ինչու Ձմեռ պապիկը մեզ նվեր չի բերել։ Մայրիկն ասաց․
-որովհետև դեռ Նոր տարի չի։ Երեխան անհամբեր սպասում է Ձմեռ պապիկին։ Մի անգամ այդ երեխան ընկնող աստղ է տեսնում և երազանք է պահում ,որ Ձմեռ պապիկը նվեր բերի։ Ձմեռ պապիկը ևս մեկ նվեր ավել բերեց։ Իսկ Նոր տարին ուրախ անցկացրեցին և կենացներով։
Ձմեռ-ակրոստիքոս
Ձյու՛ն, այդքան սառը մի՛ եղիր։
Մարդիկ մրսում են, այլ դանդաղ իջիր։
Եղի՛ր մի քիչ տաք, որ մարդիկ չմրսեն։
Ռոզիի հետ ձնագնդիկ խաղանք։
հեքիաթ փշատերևի մասին
Նամակ ձմռանը
Բարև ձեզ ես Լուիզան եմ։ Ես շատ եմ սիրում ձմեռը։ Որովհետև Ձմեռ պապիկը մեզ նվերներ է բերում։ ԵՎ ձնեմարդ ենք պատրաստում, շատ գեղեցիկ է երբ փաթիլները իջնում և շատ եմ սիրում տոնածառ զարդարել։ Հատկապես ընկերների հետ և ես, մայրիկս և իմ փոքր եղբայրը իմ սիրած պոչոնիներնենք թխվացքաբլիթ։