Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա գեղեցիկ արքայի անունով: Խորենացին բերելով Արա Գեղեցիկի և Շամիրամի պատմությունը այն համարում է իրական, զերծ առասպելաբանությունից: Ասորեստանի թագուհի` Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ, Արան իր զորքը դասավորել էր Արա լեռան ստորոտում: Շամիրամը դիրքավորվել էր Հատիսի լանջին: Համաձայն լեգենդի` Արա լեռը դա հենց Արա գեղեցիկի մարմինն է, որը ընկել էր ճակատամարտի ժամանակ: Հեռվից այն իրոք նմանվում է, ձեռքերը կրծքին դրած, պառկած մարդու: Հաճախ զբոսաշրջիկներից կարելի է լսել. «բարձրացանք ձեռքերի ուղղությամբ» կամ «թեքվեցինք դեպի ոտքերը»: «Ձեռքերը» դա լեռան միջնամասն է, իսկ «ոտքերը»` արևելյան մասը. այնտեղ է գտնվում ամենաբարձր կետը: «Քիթ» են անվանում, գագաթի արևմտյան մասում ցցվող` ժայռազանգվածը, որի պաշտոնական անունը Աքլորաքար է (2511 մ):
Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա գեղեցիկ արքայի անունով: Խորենացին բերելով Արա Գեղեցիկի և Շամիրամի պատմությունը այն համարում է իրական, զերծ առասպելաբանությունից: Ասորեստանի թագուհի` Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ, Արան իր զորքը դասավորել էր Արա լեռան ստորոտում: Շամիրամը դիրքավորվել էր Հատիսի լանջին: Համաձայն լեգենդի` Արա լեռը դա հենց Արա գեղեցիկի մարմինն է, որը ընկել էր ճակատամարտի ժամանակ: Հեռվից այն իրոք նմանվում է, ձեռքերը կրծքին դրած, պառկած մարդու: Հաճախ զբոսաշրջիկներից կարելի է լսել. «բարձրացանք ձեռքերի ուղղությամբ» կամ «թեքվեցինք դեպի ոտքերը»: «Ձեռքերը» դա լեռան միջնամասն է, իսկ «ոտքերը»` արևելյան մասը. այնտեղ է գտնվում ամենաբարձր կետը: «Քիթ» են անվանում, գագաթի արևմտյան մասում ցցվող` ժայռազանգվածը, որի պաշտոնական անունը Աքլորաքար է (2511 մ):
Կար չկար մի սև ոչխար։ Հոտում մյուս բոլոր ոչխարները սպիտակ էին։ Նրանք ատում էին սև ոչխարին և նրա հետ շատ վատ էին վարվում։ Հենց որ տեսնում էին նրան, սկսում էին փնթփնթալ. «Հեռացի՛ր, դու այլանդակ ես, դու բնության սխալն ես»։ Նրանք երջանիկ էին միայն այն ժամանակ, երբ տեսնում էին, թե ինչպես է սև ոչխարը լաց լինում։Բելինդան՝ գեր, սպիտակ ոչխարը, առանձնապես դաժան էր վարվում սև ոչխարի հետ։ Նա հոտի առաջնորդն էր։ Մյուս բոլոր ոչխարները միշտ հետևում էին նրան, կրկնում էին այն, ինչ նա էր ասում։Սև ոչխարը տխուր էր։ Նա շատ էր ուզում մյուսներինման լինել, սակայն ոչ մի կերպ չէր կարող փոխել իր գույնը։ Երբեմն ցանկանում էր փախչել այդտեղից ու կորչել։ Սակայն ամեն անգամ ետ էր վերադառնում, քանի որ չգիտեր, թե ինչպես կարող էր ապրել մեն-մենակ։Բելինդան խիստ ու հպարտ էր։ Նա որոշեց ճանապարհ ընկնել և ուսումնասիրել կյանքն ուաշխարհը։ Նա անցնում էր նոր արոտավայրերով։ Երբ հանդիպում էր նոր հոտերի, կանգ էր առնումնրանց մոտ և հպարտորեն ասում. «Ես հոտի առաջնորդ եմ։ Բոլորը լսում են ինձ։ Ես մեկն եմ նրանցից, ովքեր որոշում են, թե ինչ պետք է անել։»Մի օր Բելինդան հանդիպեց շատ մեծ ու անսովոր հոտի։ Հոտի բոլոր ոչխարները սև էին։ Սկզբում նա զարմացավ, հետո սկսեց քրքջալ։ Նա այնքան համոզված էր, որ իր սպիտակ մորթին գերազանցություն ունի, որ ետ ընկրկեց ու շարունակեց ծիծաղել նրանց վրա։ Հետո մոտեցավ հոտին։Սակայն ամբողջ հոտը սկսեց ծաղրանքով նրա վրա ծիծաղել։Բելինդան առաջ երբեք հնարավորություն չէր ունեցել տեսնելու, թե ինչպես է մի սեփ-սևոչխար նայում ուղիղ իրեն և ասում. «Որևէ մեկդ երբևէ տեսե՞լ եք ավելի ծիծաղելի բան,քան սա։ Պետք է պոկել սրա վրայից այս մորթին ու տեսնել, թե ինչ կա տակը։» Ամբողջհոտը սկսեց ծիծաղել։ Բելինդան շրջվեց և որքան կարող էր արագ վազեց։ Սև հոտը նայեցնրա հետևից և շարունակեց ծիծաղել։ Նա վազեց դեպի մեկ այլ արոտավայր, որտեղ տեսավմեկ այլ մեծ հոտ։
Նա երբեք չէր տեսել նման հոտ. այնտեղ կային սև ոչխարներ, սպիտակ ոչխարներ, մոխրագույն ոչխարներ, պուտավոր ոչխարներ, բոլորը խառն ապրում էին նույն հոտում։ Հիմա, երբ նա կորցրել էր իր ինքնավստահությունը, կանգ առավ ու կասկածով մտածեց. «Տեսնես այս հոտն ինչպե՞ս կվարվի ինձ հետ»։Մի ոչխար տեսավ նրան և սիրալիր հարցրեց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Բելինդան պատասխանեց. «Ես եկել եմ սարի այն կողմից»։ Մի սև ոչխար մոտեցավ նրան, և Բելինդան պատրաստվեց փախչել։ Սև ոչխարն ասաց. «Մի՛ վախեցիր։ Մնա այստեղ մեզ հետ որքան ցանկանում ես։ Խոտն այստեղ շատ թարմ է։ Մենք ողջունում ենք քեզ»։ Բելինդան մնաց այդ հոտի հետ երկու օր։ Հետո որոշեց վերադառնալ տուն։ Հոտին հրաժեշտ տալուց առաջ նա ասաց. «Դուք աշխարհի լավագույն հոտն եք։ Դուք ընդունում ու հարգում եք բոլոր գույների ոչխարներին։ Իսկ մեր հոտում միայն մեկ սև ոչխար կա։»
ԱռաջադրանքներԻնչպե՞ս կնկարագրեիք Բելինդային՝ որպես առաջնորդ։Ի՞նչ կարող եք ասել Բելինդայի մասին։Ինչպե՞ս կնկարագրեիք այս նոր հոտը, որին հանդիպեց Բելինդան։Համեմատեք առաջին հոտը հանդիպած հոտի հետ։
Համեմատե՛ք այս պատմությունը իրական կյանքի իրավիճակների հետ։
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
Փարպիի Ծիրանավոր եկեղեցիՀիմնական հոդված՝ Փարպիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Արագածոտնի մարզ)։
Գյուղում է գտնվում 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցին, 7-րդ դարում կառուցված Թարգմանչաց եկեղեցին, և Սուրբ Գրիգոր եկեղեցին։ Նաև Փարպիում է գտնվում մի քարանձավ, որը 16—18 դարերում օգտագործվել է որպես ապաստան։
Համբարձում քրիստոնեական տոն։ Սահմանվել է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի (ըստ քրիստոնեական եկեղեցու ուսմունքի՝ Քրիստոսը խաչելությունից 3 օր անց հարություն է առել և իր աշակերտներին 40 օր այցելելուց հետո, համբարձվել երկինք)։ Համբարձումը պատկանում է շարժական տոների թվին, ունի 35 օրվա շարժականություն (ապրիլի վերջից մինչև հունիսի սկիզբը), տոնվում է Զատկի 40-րդ օրը, հինգշաբթի։ Ծագումով կապվում է նախաքրիստոնեական տոնացույցին (արտահայտել է մեռնող և հառնող Աստծու, բնության զարթոնքի, վերածնության գաղափարները)։Հիմնական հոդված՝ Համբարձման տոնը Հայաստանում։
Հայաստանում Համբարձումը վերածվել է ժողովրդական տոնակատարության. երիտասարդ տղաներն ու աղջիկները Համբարձման առթիվ հավաքում են 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցնում 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները գցում ջրի մեջ և Համբարձման գիշերը «աստղունք» դնում, այսինքն՝ դրանք հանձնում աստղերի խորհրդին, որից հետո, ըստ այդ նշանների՝ կատարում գուշակություններ։ Համբարձման կիրակի օրը տոնականորեն զարդարված երիտասարդներն ու աղջիկները կազմակերպում են տոնախմբություններ՝ Համբարձմանը նվիրված երգերի, պարերի (հատկապես վերվերիների՝ որպես հասակի աճի հետ կապված հմայական պարերի), խաղերի ու մրցույթների զուգակցությամբ։
Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Քրիստոսի Համբարձման տոնի օրը հիշատակում է նաև 1441 թվականին Հայոց Կաթողիկոսական Աթոռը Սսից տեղափոխելու և Ս. Էջմիածնում վերահաստատելու պատմական դեպք.
Հնդկաստանում Սադի անունով մի տղա կար: Նա սիրում էր վագրերի վրա մռնչալ:
— Զգո~ւյշ, -ասում էր մայրը,- վագրերը չեն սիրում, որ իրենց վրա մռնչում են:
Բայց ո՞ւմ ես ասում, մի ականջով մտնում էր, մյուսով դուրս գալիս: Մի օր էլ, երբ մայրը խանութ էր գնացել, Սադին դուրս եկավ ու գնաց վագր գտնելու, որ վրան մռնչա:
Երկար չփնտրեց: Վագրն էլ ծառի ետևում Սադիին էր սպասում. հենց Սադին մոտեցավ, նա դուրս թռավ ու մռնչաց.
— Ռռռռռռը~ռ…
Սադին էլ մռնչաց.
— Ռռռռռռը~ռ…
«Սա ինձ ինչի՞ տեղ է դրել, — նեղացած մտածեց Վագրը, — կատվի՞, նապաստակի՞, սկյուռի՞: Հը՞, ոնց որ «սկյուռ» են ասում, հա՞»:
Մյուս օրն էլ վագրը Սադիին տեսավ, թե չէ, ծառի ետևից դուրս թռավ և առաջվանից բարձր մռնչաց.
— Ռռռռռռը~ռ…
— Հա~, վա’գր. ողջո~ւյն, -ասաց Սադին ու թփթփացրեց վագրի ուսոին:
Վագրը չէր սիրում, որ իր ուսին թփթփացնում էին: Այդ պատճառով էլ բարկացած հեռացավ: Նա ճանկերն էր սրում, պոչը գետնին խփում, փորձում էր ավելի զարհուրելի մռնչալ:
— Ախր ես Վագր եմ, — կրկնում էր նա, — Վա~գր, Վագռռը~ռ… հետո գնաց գետից ջուր խմելու:
Խմե՜ց, կշտացա՜վ ու նայեց ջրին։ Գետի միջից մի գեղեցիկ վագր էր նայում՝ դեղի՜ն, սև շերտերո՜վ, երկար պոչո՜վ։ Նա նորից մռնչաց ու այնքան բարձր, որ ինքն էլ սարսափած փախավ։ Վազե՜ց, վազե՜ց ու հոգնեց։
«Ումի՞ց եմ փախչում, — մտածեց նա, — չէ՞ որ մռնչացողը ես էի։ Չէ՜, այդ տղայի պատճառով խելքս լրիվ թռցրել եմ։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է նա վագրերի վրա մռնչում»։
Մյուս օրը, երբ Սադին անցնում էր իր կողքով, վագրը կանգնեցրեց նրան․
— Ինչո՞ւ ես մռնչում վագրերի վրա։
— Ախր նրանցից վախենում եմ, է՜, — ասաց Սադին, — իսկ երբ ես եմ նրանց վրա մռնչում, կարծես հակառակն է ստացվում։
— Հա՞, — զարմացավ վագրը։
— Վագրերը աշխարհի ամենասարսափելի կենդանիներն են, — շարունակեց Սադին, — միայն քաջերը չեն վախենում նրանց վրա մռնչալ։
Վագրին դա շատ դուր եկավ։
— Կոկորդիլոսից էլ են սարսափելի՞, — հարցրեց նա։
— Հա՛, բա ի՞նչ, — պատասխանեց Սադին։
— Առյուծների՞ց էլ։
— Ըհը՛։
Վագրը հաճույքից մռլտաց։ Տղան նրան արդեն դուր էր գալիս։
— Բայց դու շատ լավ տղա ես, հա՜, — ասաց վագրը ու լիզեց Սադիին։
Այդ օրվանից նրանք հաճախ էին միասին թափառում ու մռնչում իրար վրա։
Հարցեր և
առաջադրանքներ
Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:
Քո կարծիքով ի՞նչ է նշանակում.
ա.
մի ականջով մտնում է, մյուսով դուրս գալիս
բ.
սա ինձ ինչի՞ տեղ է դրել
գ.
խելքը թռցնել
Ինչո՞ւ էր Սադին մռնչում
վագրերի վրա:
Նշի՛ր
այն հատվածը, որը պատմում է վագրի կատաղության մասին:
Վագրի անունից համառոտ պատմի՛ր «Վագրի վրա մռնչացող
տղան»:
Պատմի՛ր վագրի մասին:
Վագրը հաճույքից մռլտաց:
Ինչո՞ւ:
Հեքիաթի ո՞ր հատվածն է Սադիին
բնութագրում, նշի՛ր այդ հատվածը:
Ինչպիսի՞ տղա էր Սադին:
Քո կարծիքով՝ ամեն անգամ վագրին
հանդիպելին Սադին ի՞նչ է մտածում:
Եթե Սադին և վագրը միասին
ապրեին, իրենց տան ցուցանակին ի՞նչ կգրեին:
Մի անգամ աշնանը ես մի ուրախ ճանապարհորդություն կատարեցի դեպի Երևան։ Լենինական քաղաքից մի պառավ` զամբյուղը ձեռին եկավ-մտավ մեր վագոնը։ — Կարելի՞ է։ — Համեցե՛ք, մայրիկ, համեցե՛ք… Եվ մենք չորս հոգով մի կողմ քաշվեցինք ու պառավին տեղ տվինք մեր նստարանի վրա։ Պառավը նստեց , զամբյուղը դրեց ոտների տակ ու փեշերով ծածկեց խնամքով. հետո գրպանից մի գիրք հանեց, ակնոցը դրեց աչքերին ու սկսեց կարդալ։ Եվ էլ ոչ մի խոսք։ Չորս հոգի նստած ենք կողք կողքի, ոչ մեկս չի հարցնում ո՞վ եք, ո՞ւր եք գնում, ինչպես լինում է առհասարակ։ Է՜հ, պատահում են այդպիսի մարդիկ էլ, որ խոսել չեն սիրում։ Այդպես անխոս գնում ենք մի փոքր տեղ, մեկ էլ տեսնեմ պառավի զամբյուղի մեջ ինչ-որ բան է շարժվում։ «Երևի հավ է», մտածում եմ։ Բայց պառավն այդ շարժումից անհանգստացավ, անմիջապես ոտքով խփեց զամբյուղին և փեշերով ավելի ծածկեց։ Մի կարճ տարածություն նա ոտն այնպես մի քանի անգամ զարկեց զամբյուղին ու շարունակեց անխոս կարդալ: Մի քիչ էլ գնացինք, զամբյուղից ճանկռտոց լսվեց: Այս անգամ պառավը փեշերը ետ տարավ ու կռացավ զամբյուղի վրա և կամաց, շատ կամաց, հազիվ լսելի ձայնով սաստեց. — Սո՛ւս, սո՛ւս, անպիտան։ Մեր կուպեի ճամփորդները զարմացած իրար նայեցին, իսկ ես մտածեցի, որ զամբյուղինը հավ չի, այլ երևի կատու։ Գնացինք մի փոքր էլ, կոնդուկտորը եկավ տոմսերն ստուգելու։ — Ձեր տոմսը, ձեր տոմսը,— կրկնում էր նա բարձրաձայն։ Եվ այդ ժամանակ ահա պառավի փեշերի տակից հանկարծ. — Հա՛ֆ-հա՛ֆ-հա՛ֆ… Վագոնը լցվեց շան հաչոցով։ Ճամփորդները եկան հավաքվեցին հաչոցի վրա, իսկ պառավն, իրեն կորցրած, ոտով խփում էր զամբյուղին և շարունակ շշնջում. — Ջեկո՛, Ջեկո՛, անպիտա՛ն… Շունը բոլորովին չի լսում. հաչում է, կլանչում և զամբյուղը ճանկռոտում։ Բարկացած կոնդուկտորը կռացավ և վախվխելով զամբյուղը բաց արավ. նապաստակի արագությամբ դուրս նետվեց մի պստիկ, կատվից էլ փոքր ճերմակ շնիկ` վզին կապույտ ժապավենից մի բանթ։ Դուրս նետվելով` նա մի ակնթարթ իր խոշոր, սև աչքերով նայեց անծանոթ դեմքերին և, պառավին նկատելով, թռավ նրա գոգը։ — Սա ի՞նչ բան է,— ասում է կոնդուկտորը,— ձեզ ո՞վ իրավունք տվեց շանը բերել վագոն։ — Ի՜նչ կա որ,— ասում է պառավը շանը գրկելով,— զամբյուղի մեջ ձեզ հո վնաս չի տալիս։ — Շունը վագոն մտցնելու իրավունք չկա,— զայրանում է կոնդուկտորը։— Եկող կայարանում կա՛մ կիջնեք, կա՛մ շանը կթողնեք։ — Վա՛յ, ես իմ Ջեկոյին չեմ թողնի։ Գրկիս կպահեմ։ — Չի՛ կարելի,— կտրեց կոնդուկտորն ու անցավ մյուս ճամփորդների տոմսերն ստուգելու։ Հասանք կայարան. պառավը շփոթված սկսեց շանը փաթաթել փալասներով, երևի այդպես պահելու, որ չհեռացնեն։ Բայց կոնդուկտորը շուտով վերադարձավ։ — Դե, մայրիկ, կա՛մ իջեք, կա՛մ շանը թողեք էս կայարանում։ Պառավը չի համաձայնում։ — Չեմ կարող,— ասում է,— շունը թողնել։ Սա տղայինս է. դրել է, որ տանեմ Երևան։ Կմեռնեմ` չեմ թողնի։ — Դե՛ իջեք։ — Ո՛չ կիջնեմ, ո՛չ կթողնեմ… Երկար նա իրենն էր ասում, սա` իրենը, մեկ էլ կոնդուկտորը նեղսրտած առաջ եկավ։ — Հասկացի՛ր, մայրիկ, ես իրավունք չունեմ վագոնում շուն թողնելու։ Այս ասելով` նա շանը խլեց պառավի ձեռքից և կլանչեցնելով տարավ դռնից գցեց դուրս։ Պառավը ճղճղաց ու վազեց կոնդուկտորի ետևից, բայց մինչև կերթար դեպի դուռը, գնացքը շարժվեց։ Պառավը մնաց շվարած։ — Վա՛յ, հիմա ես ի՜նչ պատասխան տամ տղիս։ Ու մինչև մյուս կայարանը նա ձեռները խփում էր ծնկներին ու վշտացած տրորվում, հուզվում.— Վա՛յ։ Ջեկո ջան, քեզ պահեցի, որ կորցնե՜մ։ Վա՛յ, Ջեկո ջան…
2-րդ մաս
Այսպես հասանք մյուս կայարանը. հազիվ գնացքը կանգնել էր` մեկ էլ պառավի շնիկը, լեզուն հանած, վազեվազ ընկավ վագոն և թռավ պառավի գոգը։ Ճամփորդները զարմանքից վեր կացան։ — Ա՜, եկա՜վ, շունն եկա՜վ,— ձայն տվին իրար ու հավաքվեցին շան գլխին։ Աղմուկի վրա կոնդուկտորը նորից երևաց։ — Էդ ինչպե՞ս, որտեղի՞ց եկավ,— զարմացավ նա։ — Չե՞ք տեսնում ո՛նց է հևում,— նկատեց մեկը,— գնացքի ետևից վազել է, էլի։ Վազե՜լ… ամենքը զարմացած էին, թե ի՛նչպես է կարողացել մի կայարանից մինչև մյուսը վազել այս պստիկ շունը, ինչպե՛ս շունչը չի կտրվել… Բայց ինչ ասես, որ եկել էր։ Սակայն բոլորից շատ զարմացած էր պառավը, նա ուրախությունից շանը սեղմում էր կրծքին ու կրկնում. — Ջեկո՛ ջան, Ջեկո՜… Իսկ Ջեկոն ետին ոտներով կանգնում էր նրա գոգին, առաջին ոտները դնում նրա կրծքին և ուզում էր կարծես համբուրել նրա երեսը, բայց երեսին չհասնելով` լիզում էր ձեռները։ Բոլորս ծիծաղում էինք, ուրախանում, իսկ կոնդուկտորը նորից կպավ պառավին` թե` կա՛մ պիտի իջնես, կա՛մ շունդ կթողնեմ կայարանում… Պառավը նորից պինդ գրկեց շանը, որ կոնդուկտորը չտանի. խնդրեց, աղաչեց, որ թողնի, փող կտա, տոմս կառնի։ Բայց կոնդուկտորը դարձյալ լսել չուզեց, ու շանը քաշեց իր կողմը։ — Ես իրավունք չունեմ վագոնը շուն թողնելու, ինձ պաշտոնից դուրս կանեն, հասկացի՛ր, պառավ, հասկացի՛ր։ Ու նորից շունը կլանչեցնելով տարավ դրեց պլատֆորմի վրա և ինքը բարձրանալով, վագոնի դուռը փակեց։ Այս անգամ պառավը լաց եղավ։ Իսկ ես, խղճալով թե՛ պառավին և թե՛ շանը, գլուխս վագոնի լուսամատից հանած` նայում եմ տեսնեմ` ինչ է անելու խեղճ շնիկը այդ անծանոթ կայարանում։ Երբ գնացքը շարժվեց Ջեկոն սկզբում շշմած, պոչը ետին ոտների արանքը կոխած, նայեց շարժվող վագոններին, ապա մեկեն սկսեց վազել գնացքի կողքով։ Գնացքն արագացրեց ընթացքը, Ջեկոն նույնպես, նա վազում էր գլուխն ուսերին դրած, այնպես, ինչպես նապաստակն է վազում. ցատկելով, թռչելով… վազեց-վազեց, մեկ էլ— ըհը՛— թռավ վերջին վագոնի սանդուղքի վրա և նստեց լեզուն հանած։ Ուրախությունից ուզեցի մյուս ճամփորդներին պատմեմ Ջեկոյի ճարպիկությունը և ցույց տամ նրա տեղը, բայց մտածելով, որ բանը կոնդուկտորի ականջը կընկնի, լռեցի։ Լավ էր, որ ուրիշ ճամփորդ չէր նկատել, և նա մնաց այդպես մինչև մյուս կայարանը։ Ու երբ հասանք մյուս կայարանը, Ջեկոն նորից եկավ պառավի գոգն ընկավ։ Նորից ծիծաղ, ուրախություն։ Պառավը համբուրում է Ջեկոյին ու ծիծաղում մյուսների հետ։ Եկավ կոնդուկտորն էլ, ուզեց բարկանալ, բայց իմանալով բանն ինչպես է եղել, ինքն էլ սկսեց ծիծաղել։ — Դե որ էդպես է, նորից զամբյուղը դիր, մայրիկ,— ասաց նա։— Միևնույն է, դա արդեն սովորել է առանց տոմսի ճամփորդել։ Ջեկոն, կարծես կոնդուկտորի խոսքերը հասկանալով, ինքը թռավ-մտավ զամբյուղը։ Պառավը կափարիչը վրա բերեց, նորից ոտը դրեց վրան և փեշերով ծածկեց։ Ջեկոն հիմա հանգիստ էր. ո՛չ շարժվում էր զամբյուղում, ոչ ճանկռոտում այն, ո՛չ էլ հաչում։ Եվ այդպես հասանք Երևան։