Այս ուսումնական տարվա մասին։ Այս կիսամյակին իմ մաթեմատիկական ունակություններն ավելի ամրապնդվեցին։ Ես սկսեցի շատ սիրել ընթերցանությունը, որովհետև ինձ դուր է գալիս մեր գրադարանում գիրք կարդալ։
Սեպտեմբերին մենք գնացինք Մեղրաձոր՝ բարձունք հաղաթահարելու։ Ճիշտ է շատ դժվար էր, բայց մենք հաղթահարեցինք։ Այնտեղ կար շատ հին և գեղեցիկ եկեղեցի, բնությունն էլ շատ գեղեցիկ էր, օդն էլ մաքուր։ Խոտերի վրա նստել երգում էինք ընկեր Մարիի և ընկեր Ֆենյայի հետ։ Այնտեղ մենք տեսանք մի ձիուկ։ Ես այնտեղ մորեխներ էի բռնում։
Նաև այցելել ենք թատրոն Հովհաննես Թումանյանի <<Տաս հեքիաթները>> ներկայացումը դիտելու։ Շատ եմ սիրում թատրոն գնալ, որովհետև ես այնտեղ հանգստանւմ եմ և թատրոնից լիքը բաներ եմ սովորում։ Ես հաճույքով եմ հաճախում դպրոց։