«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց
Հայաստանի Հանրապետության լճերը 4 -րդ դասարան

Հայաստանի տարածքում կան ավելի քան 100 լճեր, որոնց մի մասը չորանում է ամռանը։ Մեծությամն և տնտեսական առումով առավել մեծ նշանակություն ունեն Արփի և Սևանա լճերը։ Մնացած լճերը ունեն տեղային նշանակություն։ Հայաստանի ամենամեծ լիճը հանդիսանում է Սևանը, հետո՝ Արփի լիճը, Սև լիճը և Ակնա լիճը։
Հետևյալ աղյուսակում նշված են Հայաստանի համեմատաբար մեծ լճերը.
| Լիճը | Մարզը | Տարածքը (կմ²) |
|---|---|---|
| Սևանա լիճ | Գեղարքունիք | 1 243 |
| Արփի լիճ | Շիրակ | 22 |
| Սև լիճ | Սյունիք | 2 |
| Քարի լիճ | Արագածոտն | 0,12 |
| Այղր լիճ | Արմավիր | — |
| Լեսինգի լիճ | Տավուշ | — |
| Պարզ լիճ | Տավուշ | — |
Առաջադրանքը կատարելու ենք դասարանում։
- Նշե՜լ Հայաստանի Հանրապետությանամենամեծ լիճը։
- Թվարկե՜լ մի քանի լճեր։
- Ո՞ր լիճն է գտնվում Շիրակի մարզում։
- Արագածոտնի մարզում ո՞ր լիճն է գտնվում։
- Ուրվագծային քարտեզի վրա նշե՜լ Հայաստանի Հանրապետության լճերը։