Հեղինակ Դոնալդ Բիսեթ

Ոստիկան Արթուրը եւ նրա ոստիկանական նժույգը, որի անունը Հարրի էր, մի ժամանակ ապրում էին Լոնդոնում։ Երկուսն էլ շատ չարաճճի էին։

Իր կապույտ համազգեստը հագած, գոտուց ռետինե մահակը կախ, ամեն օր Արթուրը հեծնում էր Հարրիին եւ շրջում Լոնդոնով մեկ։

Հարրին շատ էր սիրում քայլել որեւէ ավտոբուսի ետեւից եւ այնքան արտաշնչել ապակու վրա, մինչեւ որ ապակին քրտներ։ Հետո էլ Արթուրը կանգնում էր ասպանդակներին, ձգվում էր առաջ ու քրտնած ապակու վրա զանազան ծիծաղաշարժ մռութներ էր գծում։ Հարրին էլ նայում էր այդ պատկերներին ու ծիծաղում։

Նրանք այնքան էին տարվել դրանով, որ այլեւս անպիտան մարդկանց բռնելու ժամանակ չէր մնում։ Ու մի գեղեցիկ օր էլ ոստիկանատան տեսուչ Ռեջինալդը կանչեց սերժանտին ու ասաց․

— Սերժա՛նտ։

— Այո, սըր,— զգաստ կանգնելով պատասխանեց սերժանտը։

— Սերժանտ,— հարցրեց Ռեջինալդը,— ինչո՞ւ Արթուրը անպիտաններին չի բռնում։

— Չգիտեմ, սըր,— պատասխանեց սերժանտը։

— Պետք է պարզել, սերժանտ։ Այդ գործը աչքաթող եք արել,— ասաց տեսուչ Ռեջինալդը։

— Լսում եմ, սըր,— պատասխանեց Ջորջը (այդպես էր սերժանտի անունը) եւ պատիվ բռնեց։

Հետո ելավ փողոց, հեծավ իր ձին, որը շատ լավ ձի էր ու երբեք չէր ընկնում ավտոբուսների ետեւից եւ չէր արտաշնչում ապակու վրա։ Ջորջը սկսեց շրջել Լոնդոնով մեկ՝ Արթուրին եւ Հարրիին որոնելու եւ պարզելու համար, թե ինչով են նրանք զբաղված։

Ու, վերջապես, գտավ նրանց։ Այդ պահին Հարրին արտաշնչում էր ավտոբուսի ետեւի ապակուն, իսկ Արթուրը առաջ ձգված, քրտնած ապակու վրա ծիծաղելի մռութներ էր գծում։

«Ինչ չարաճճին են,— մտածեց սերժանտ Ջորջը։— Բայց շատ հետաքրքիր գործ է… Գուցե ե՞ս էլ փորձեմ»։

Եվ նա իր ձին քշեց ավտոբուսի ետեւից, որպեսզի ձին արտաշնչի ետեւի ապակուն։ Երբ ապակին քրտնեց, Ջորջը ձգվեց առաջ եւ մատով գծեծ տեսուչ Ռեջինալդի դիմանկարը։

Այդ պահին նրան մեկ ուրիշ ոստիկան տեսավ։

Ու այդ ուրիշ ոստիկանին էլ շատ դուր եկավ ուրախ զբոսանքը, ուստի որոշեց ինքն էլ փորձել։

Իսկ կարճ ժամանակ անց ամբողջ հեծյալ ոստիկանությունը ընկել էր ավտոբուսների ետեւից։ Ձիերը արտաշնչում էին ետեւի ապակիներին, իսկ ոստիկանները ապակիների վրա մռութներ էին գծում։

Լոնդոնի բոլոր անպիտան խարդախները չգիտեին, թե ինչն ինչոց է, որովհետեւ ոչ ոք նրանց ետեւից չէր ընկնում։

— Ի՞նչ է պատահել ոստիկանությանը,— հարցնում էին նրանք իրար։

Ու, վերջապես որոշեցին պարզել, թե ինչն է պատճառը։ Եվ պարզեցին։

Պարզեցին, որ ոստիկանները ժամանակ չունեն, որ ոստիկանները ավտոբուսների ետեւի ապակիներին ծիծաղելի մռութներ են նկարում։

— Ուրախ զբաղմունք է,— ասացին անպիտանները։

Եվ վճռեցին այլեւս խարդախություն չանել։ Ամեն մեկը իր համար մի ձի գնեց, սովորեցրեց, որ ձին արտաշնչի ավտոբուսների ետեւի ապակիներին, եւ իրենք սկսեցին քրտնած ապակիների վրա զանազան մռութներ նկարել։

Լոնդոնի ոստիկանության պետը շատ գոհ էր։ Նա կանչեց Հարրիին ու Արթուրին եւ ասաց․

— Շատ խելացի բան եք մտածել։ Երկուսդ էլ՝ շատ ապրեք։

Եվ Արթուրին սերժանտի կոչում շնորհվեց։


Անխելք մարդը և Թափանցիկ Ջակոմոն

Մի անհժգամ Ջակոմոն հանդիպեց անխելք մարդուն։ Նրան երկուսն էլ տխուր էին։ Անխելք մարդը ասաց,-Դուե՞լ ես իմ պես տխուր։

-Այո,-տխուր պատասխանեց Ջակոմոն,- Ես թափանցիկ եմ և բոլորը իմ մտքերը կարդում են։ Ոչինչ ոչ մեկից չեմ կարող թաքցնել։

Անխելք մարդը պատասխանեց․

— Ես էլ ինձ կին եմ փնտրում և չեմ գտնում ։ Արի ինձ հետ գնանք Աստծո մոտ և պատմենք մեր խնդիրների մասին։

Եվ նրանք երկուսով գնացին Աստծո մոտ և պատմեցին իրենց խնդիրների մասին։

Աստված առաջարկեց անխելք մարդուն, որ ավելի ուշադիր լինի իրեն շրջապատող մարդկանց, իսկ Ջակոմոյին ասաց, որ նա երբեք չնեղվի դրանից, ճշմարտախոսությունից երբեք չէս տուժվի, որովհետև ճշտախոսները ամենաուժեղ մարդիկ են։

Գարուն

Բարև ձեզ ես Լուիզան եմ։ Իմ սիրած տարվա եղանակը գարունն է, որովհետև գարնանը իմ ծնունդն է։ Ես մի փոքր կպատմ եմ գարնան մասին։
Գարնանաը օրերը սկսում է տաքանալ։ Ծառերը բողբոջում են, ծիտիկները վերադառնում են մեզ մոտ։ Մարդիկ սկսում են ավելի թեթև հագնվել, մադկանց տրամադրությունը սկսում է բացվել։

Մեր կրթահամալիրի 7 հրաշալիքները

Բարև Ձեզ, ցանկանում եմ ներկայացնել ձեզ մեր կրթահամալիրի յոթ հրաշալիքների մասին։

1. Մեր ընկեր Մարին է, ես նրան շատ եմ սիրում, նա շատ հոգատար է։

2. Մեր մեծ գրադարանն է։ Ես շատ եմ սիրում գրքեր կարդալ, կարդալով ես  գիտելիքներ եմ ստանում։

3.  Ձիարշավարանն է։ Ես շատ եմ սիրում կենդանիներ, սիրում եմ խնամել և կերակրել նրանց։

4. Լողավազանն է։ Լողը իմ սիրած սպորտն է։

5. Հեծանվավարությունն է։  Հեծանիվ քշել բոլորը պետք է իմանան։

6. Ճամփորդությունն է։ ինձ դուր է գալիս որ մենք շատ հաճախ ենք ճամփորդում։ Ես այնտեղ շատ լավ ժամանակ եմ անց կացնում իմ ընկերների հետ։

7. Շախմատի դասերն են։  Ընկեր Առնոլդը հրաշալի ուսուցիչ է։ Մենք նրան շատ ենք սիրում։

Ղազարոս Աղայանի Ոսկի և երկաթ

Ոսկին երկաթին անարգելով, ասաց մեկ անգամ.
— Երանի գիտենամ, դու ինչացո՞ւ ես, որ մետաղների կարգն ես ընկել. քո սև ու ժանգոտ
երեսովդ մարդու վրա զզվանք ես բերում: Նայիր ինձ վրա, տես ինչպես գեղեցիկ եմ
փայլում, ինչպես շողշողում: Նայիր մեր սիրուն օրիորդների ու հարսների ականջներին ու
մատներին, դու կտեսնես իմ փառքն ու պատիվը, նայիր նրանց ճակատների շարքերին,
դու կտեսնես իմ փայլն ու գեղեցկությունը: Չեմ հաշվում գինդերը, գնդասեղները. գիտեմ,
որ դու այնքան կոշտ ու կոպիտ ես, որ այդպես քնքուշ բաների մասին ոչ ճաշակ ունես, ոչ
հասկացողություն:
Երկաթը պատասխանեց ոսկուն.
— Ես չեմ ուրանում, ոսկի աղա, որ դու գեղեցիկ ես, ամեն բանի զարդն ու զարդարանքը դու
ես, գինդ շատ բարձր է, աղքատի բան չես, բայց ինչո՞ւ ես չափիցդ դուրս գոռոզանում: Քո
սիրուն օղակներդ ոչ ականջի լսելիքն են ավելացնում, ոչ մատներին ու կռներին
զորություն ու ժրություն են տալիս: Ճակատների փայլուն շարքերը գլխին խելք չեն տալիս.
ոչ կուրծքերի նուրբ մանյակները սրտին գութ ու խնամք:
Ինչ ասեմ մեր օրիորդներին, քեզ այդչափ պատիվ են տալիս, քեզ համար հալվում, մաշվում
ու բարակացավ ընկնում: Իմ մի փոքրիկ ասեղը քո բոլոր զարդարանքներից ավելի է
օգուտ տալիս: Գիտե՞ս, ոսկի աղա, իմ փոքրիկ ասեղը քանի տուն է պահում, քանի որբի
կերակրում: Իմ խոփն ու ձևիչը ամբողջ աշխարհին հաց են տալիս: Մարդիկ ինչ որ շինում
են կամ պետք է կտրեն, կամ պետք է ծեծեն, կամ պետք է խարտոցեն, կամ պետք է
կարկատեն: Իմ ուրագն ու կացինը որ չլինեն, իմ դուրն ու շաղափը, իմ սղոցն ու մուրճը,
իմ կտրիչն ու խարտոցը, էլ կարո՞ղ էին մարդիկ քար քարի վրա դնել, փայտ փայտի վրա:
— Ահա այդպես պարծենկոտ ես դու, ոսկի աղա, քո փայլից կուրացած ՝ուրիշի
լավությունը չես տեսնում:

Поделиться ссылкой:

Թափանցիկ Ջակոմոն

Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:


Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:Մի անգամ տղան սխալվեց ու սուտ ասաց: Ասաց ու մարդիկ կրակե գնդիկի նման մի բան տեսան նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց, անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց:  Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք  ասաց: Բայց ի՜նչ գաղտնիք, ի՜նչ բան, բոլորը միանգամից  տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց  մի սև գունդ պտտվել:  Բա՛:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, մեծ տղա դարձավ, հետո տղամարդ: Առաջվա նման բոլորը հեշտ ու հանգիստ կարդում էին նրա մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել այն հարցերին, որ մարդիկ իրեն էին տալիս. մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը  Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը Թափանցիկ Ջակոմո էր ասում և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը իր նման բարի ու ազնիվ էին դառնում:
Դժբախտաբար այդ պետության ղեկավար դարձավ դաժան ու չար մի մարդ: Ժողովրդը  վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին: Ով բողոքում էր, դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լուռ համբերում էր, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ բան լինել:
Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա  մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր: Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից, պատիժներից և ատում դաժան ղեկավարին:
Մարդիկ մտքում գաղտնի կրկնում էին Ջակոմոյի մտքերը:
Բռնակալն իմանում է այդ մասին, հրամայում է բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:
Հենց այդ ժամանակ էլ զարմանալի մի բան է պատահում: Ջակոմոյի բանտախցի պատերը հանկարծ թափանցիկ են դառնում, հետո թափանցիկ են դառնում միջանցքի  պատերը, հետո՝ բանտի դրսի պատերը. ամբողջ բանտը ոնց որ ապակուց լիներ:
Մարդիկ անցնում էին բանտի մոտով, տեսնում էին Ջակոմոյին՝ իր բանտախցում նստած, և առաջվա նման կարդում էին նրա մտքերը:
Երբ գիշերն իջնում է, բանտն այնքան պայծառ է լուսավորում քաղաքը, որ բռնակալը հրամայում է փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, մեկ է, նա չի կարողանում հանգիստ քնել: Ինչ անենք, որ թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց  էլի նրանից  ուժեղ լույս էր գալիս:
Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն  է, այն ավելի  պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից:

Ջաննի Ռոդարի ՀԻՆԳԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

– Օգնեցե՜ք, օգնեցե՜ք, – գոռալով՝ լեղապատառ փախչում էր Հինգը:

– Ի՞նչ է պատահել:

–  Մի՞թե չեք տեսել: Հանումն ընկել է ետևիցս: Թե որ հասավ՝ կորած եմ:

– Դու էլ բա՜ն ասացիր՝ կորա՜ծ եմ:

Բայց փորձանքը պատահեց: Հանումը հասավ Հինգին և սկսեց սրով կտրատել նրան: (Սուրը «հանում» նշանն էր): Ի՜նչ օրն ընկավ մեր Հինգը… Դեռ լավ էր, որ այդ պահին նրանց կողքով արտասահմանյան մի երկար մեքենա անցավ՝ ա՜յ այսքան երկար: Հանումը մի վայրկյանով շուռ եկավ որ տեսնի կկարողանա՞ դա էլ կարճացնել: Հինգ դու Հինգ, փախավ-մտավ կողքի շենքի մուտքը: Միայն թե նա արդեն ոչ թե Հինգ էր, այլ Չորս, այն էլ քիթը ջարդած:

– Քեզ ի՞նչ է պատահել: Կռի՞վ ես արել:

– Վա՜յ, գլուխներդ ազատեք, թե կարող եք:

–  Այս ի՞նչ ձայն էր: Վա՜յ, Բաժանո՜ւմն է: Դժբախտ Չորսը արագ «բարի գի­շեր» շշնջաց ու փորձեց ծլկել: Բայց արի ու տես, որ Բաժանումն ավելի ճարպիկ դուրս եկավ ու մկրատի մի շարժումով՝ շըխկ, Չորսին ուղիղ երկու կես արեց՝ Երկուս և Երկուս: Նրանցից մեկին Բաժանումը գրպանը դրեց, իսկ մյուսը պահը չկորցրեց դուրս վա­զեց ու իրեն տրամվայ գցեց:

– Դեռ մի րոպե առաջ ես Հինգ էի,- լաց էր լինում Երկուսը,- իսկ հիմա տեսեք, թե ինչի՞ եմ նման:

Տոմսավաճառը մրթմրթաց.

– էս խեղճուկրակներն էլ որ տրամվայ չեն նստո՜ւմ… Ասա ոտքով գնացեք, էլի:

– Ես մեղք չունե՜մ: Ես մեղավոր չեմ,- բացականչեց  Երկուսը:

– Բա չէ՞, ես եմ մեղավոր: Բոլորը նույնն են ասում:

Հենց առաջին կանգառում Երկուսը տրամվայից իջավ: Ո՜նց էր կարմրել՝ իսկը կարմիր բազուկ: Բայց ահա… էլի մի փորձանք՝ ինչ-որ մեկի ոտքն էր տրորել:

– 0՜, ներեցեք, տիկին:

Իսկ տիկինը բոլորովին չէր բարկացել, ընդհակառակը, նույնիսկ ժպտաց: Մի տես է, տիկին Բազմապատկումն է: Նա շատ բարի սիրտ ուներ և շատ էր խղճում նրանց, ում գլխին փորձանք էր եկած լինում: Բազմապատկումն իս­կույն բազմապատկեց Երկուսին Երեքով, և մի հրաշալի թիվ՝ Վեց, ստացվեց: Ինչո՞ւ հրաշալի, որովհետև դա Հինգին գումարածն է: Ոչ մի ուսուցիչ Վեց չի նշանակում, միայն Հինգի կողքին գումարած է ավելացնում:

– Ո՜ւխ, ի՜նչ լավ է: Հիմա ես Հինգին գումարածն եմ:

Ղարաբաղցու բարբառը

  • Հինչ կա՞ չկա — Ի՞նչ կա չկա
  • Հունց ը՞ս — ինչպե՞ս ես
  • Շտեղանս կյամ — որտեղից ես գալիս
  • Շտեղս քի՞նում կամ քինամ — ուր ես գնում
  • Գյու՛դըմ չըմ — չգիտեմ
  • Ղարաբաղում շատ-շատ համով ժենգյալով հաց են թխում։ Այն հին հայկական բնակավայր է։ Ղարաբաղը շատ հարուստ և գեղեցիկ բնություն ունի․այնտեղ շատ կան կանաչազարդ սարեր, ծաղկաշատ դաշտեր, կանաչ հովիտներ,կարկաչահոս գետակներ։ Ղարաբաղը տվել է շատ քաջ զինվորներ ու շատ անվանի հերոսներ։

Ղազարոս Աղանյան Ծառերի գանգատը

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում,
փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ
անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր
տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու
պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:


Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ամեն ինչ կրում. գութան են
շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝մանկիկ
օրորում. քանոն են շինում ՝տետրակներ տողում, նավեր են շինում ՝ծովի մեջ լողում… բայց
մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ
փչացնում, ոչնչացնում:
Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ
կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ —
թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ
պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…