Հաշվետվություն՝ սեպտեմբեր-դեկտեմբեր

Այս ուսումնական տարվա մասին։ Այս կիսամյակին իմ մաթեմատիկական ունակություններն ավելի ամրապնդվեցին։ Ես սկսեցի շատ սիրել ընթերցանությունը, որովհետև ինձ դուր է գալիս մեր գրադարանում գիրք կարդալ։

Սեպտեմբերին մենք գնացինք Մեղրաձոր՝ բարձունք հաղաթահարելու։ Ճիշտ է շատ դժվար էր, բայց մենք հաղթահարեցինք։ Այնտեղ կար շատ հին և գեղեցիկ եկեղեցի, բնությունն էլ շատ գեղեցիկ էր, օդն էլ մաքուր։ Խոտերի վրա նստել երգում էինք ընկեր Մարիի և ընկեր Ֆենյայի հետ։ Այնտեղ մենք տեսանք մի ձիուկ։ Ես այնտեղ մորեխներ էի բռնում։

Նաև այցելել ենք  թատրոն Հովհաննես Թումանյանի <<Տաս հեքիաթները>> ներկայացումը դիտելու։ Շատ եմ սիրում թատրոն գնալ, որովհետև ես այնտեղ հանգստանւմ եմ և թատրոնից լիքը բաներ եմ սովորում։ Ես հաճույքով եմ հաճախում դպրոց։

Նամակ ձմռանը

Բարև ձեզ ես Լուիզան եմ։ Ես շատ եմ սիրում ձմեռը։ Որովհետև Ձմեռ պապիկը մեզ նվերներ է բերում։ ԵՎ ձնեմարդ ենք  պատրաստում,  շատ գեղեցիկ է երբ փաթիլները իջնում և շատ եմ սիրում տոնածառ զարդարել։ Հատկապես ընկերների հետ և ես, մայրիկս և իմ փոքր եղբայրը իմ սիրած պոչոնիներնենք թխվացքաբլիթ։

Շաշ հյուրը

Մի անգամ մի մարդ հյուր է գնում ընկերոջ տուն։ Ուտում է, խմում, իրիկնադեմին վեր է կենում, որ գնա տուն։ Մեկ էլ նայում է տեսնում՝ երկինքը տրաքեց, ու մի անձրև սկսեց, ոնց որ ջրհեղեղ։

Պահո՜, էս ի՞նչ փորձանք էր, ո՞նց  եմ տուն գնալու,- ասում է էս հյուրը։

Տանտերը տեսնում է, որ էլ ճար չկա, ասում է․

-Լավ, ա՛յ ընկեր, էս անձրևին ո՞նց ես գնալու տուն, գիշերը մեր տանը մնա, էլ ո՞ր օրվա ընկերն ենք։

Վերջը հյուրը համաձայնում է։

Տանտերն ու կինը գործով են ընկնում։ մեկ էլ նայում են տեսնում՝  հյուրը չկա։

Քիչ ժամանակ անց մեկ էլ հյուրը  թրջված, ջուր դարձած, ներս մտավ։

-Ա՜յ մարդ, տունդ շինվի, էս անձրևին ո՞ւր էիր գնացել։

-Գնացի՝ տնեցիներին ասեմ, որ անձրևի պատճառով գիշերը ձեր տանն եմ մնալու։

շաշ — հիմար, միամիտ

գիշերս — այս գիշեր