Արագածորտնի մարզ Փարպի

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Փարպիի Ծիրանավոր եկեղեցիՀիմնական հոդված՝ Փարպիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Արագածոտնի մարզ)։

Գյուղում է գտնվում 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցին, 7-րդ դարում կառուցված Թարգմանչաց եկեղեցին, և Սուրբ Գրիգոր եկեղեցին։ Նաև Փարպիում է գտնվում մի քարանձավ, որը 1618 դարերում օգտագործվել է որպես ապաստան։

Համբարձման տոն

Համբարձում քրիստոնեական տոն։ Սահմանվել է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի (ըստ քրիստոնեական եկեղեցու ուսմունքի՝ Քրիստոսը խաչելությունից 3 օր անց հարություն է առել և իր աշակերտներին 40 օր այցելելուց հետո, համբարձվել երկինք)։ Համբարձումը պատկանում է շարժական տոների թվին, ունի 35 օրվա շարժականություն (ապրիլի վերջից մինչև հունիսի սկիզբը), տոնվում է Զատկի 40-րդ օրը, հինգշաբթի։ Ծագումով կապվում է նախաքրիստոնեական տոնացույցին (արտահայտել է մեռնող և հառնող Աստծու, բնության զարթոնքի, վերածնության գաղափարները)։Հիմնական հոդված՝ Համբարձման տոնը Հայաստանում։

Հայաստանում Համբարձումը վերածվել է ժողովրդական տոնակատարության. երիտասարդ տղաներն ու աղջիկները Համբարձման առթիվ հավաքում են 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցնում 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները գցում ջրի մեջ և Համբարձման գիշերը «աստղունք» դնում, այսինքն՝ դրանք հանձնում աստղերի խորհրդին, որից հետո, ըստ այդ նշանների՝ կատարում գուշակություններ։ Համբարձման կիրակի օրը տոնականորեն զարդարված երիտասարդներն ու աղջիկները կազմակերպում են տոնախմբություններ՝ Համբարձմանը նվիրված երգերի, պարերի (հատկապես վերվերիների՝ որպես հասակի աճի հետ կապված հմայական պարերի), խաղերի ու մրցույթների զուգակցությամբ։

Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Քրիստոսի Համբարձման տոնի օրը հիշատակում է նաև 1441 թվականին Հայոց Կաթողիկոսական Աթոռը Սսից տեղափոխելու և Ս. Էջմիածնում վերահաստատելու պատմական դեպք.